Hancanq

  • 29 марта 2011 г.
  • 1131 Слова
ԱՆՁԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ՊԱՏՎԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող քրեական օրենսգրքում առանձին գլուխ է նվիրված անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններին, որտեղ ընդգրկվել են հանցագործությունների երկու խումբ`
1. ազատության դեմ ուղղված հանցագորխություններ,
2. պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ:

Այդ հանցագործություններըհամապատասխանաբար ունեն երկու անմիջական օբյեկտներ` քաղաքացիների անձնական ազատությունները և նրանց պատիվն ու արժանապատվությունն պահպանող հասարակական հարաբերությունները:
Համաձայն ՀՀ Սահմանադրության յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն չի կարելի ձերբակալել, խուզարկել այլ կերպ, քան օրենքով նախատեսված կարգով: Նա կարող է կալանավորվել միայն դատարանի որոշմամբ` օրենքովսահմանված կարգով:
Անձնական ազատությունը ֆիզիկական և հոգեկան ազատություն է, որը մարդուն հնարավորություն է տալիս ազատորեն տեղաշարժվելու, իր ցանկությամբ բնակության վայր ընտրելու, մարդկանց հետ շփվելու, պետական, հասարակական մասնավոր և այլ հիմնարկ ձեռնարկներ հաճախելու, ճնշումից և հարկադրանքից ազատ մտքեր արտահայտելու և այլն:
Վ. Դալի բնորոշմամբ, պատիվը նախ և առաջ ներքին բարոյական արժանապատվությունն է,ազնվությունը, փառավորությունը, պարկեշտությունը և մաքուր խիղճը: Պատիվը նաև հասարակական կատեգորիա է, որը որոշում է քաղաքացու սոցիալական և հոգևոր հատկանիշները:
Անձի արժանապատվությունը նրա կողմից հասարակության չարատավորված բարոյական և գիտակցական արժեքների ու հատկանիշների ընկալման ընդունակությունն է: Անձի արժանապատվությունը բնութագրվում է ոչ միայն նրա սուբյեկտիվ ինքնագնահատմամբ, այլև այնպիսի օբյեկտիվ հատկանիշներիամբողջությամբ, որոնք բնութագրում են նրա համբավը հասարակության մեջ, նրա առողջ դատողությունը, աշխարհայացքը, բարոյական դիրքորոշումները, կրթությունը և գիտելիքների մակարդակը, ընդունակություններով ու սոցիալապես օգտակար սովորույթներով օժտվածությունը, համընդհանուր ճանաչված վարքագծի կանոնների պահպանումը և այլն:
Անձի ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը պահպանվում են քրեական օրենսդրությամբ դրանց ոտնահարողների դեմքրեական պատասխանատվություն սահմանելու միջոցով:

Քրեական օրենսգրքի 131-րդ հոդված: Մարդուն առևանգելը

Այս հանցագործության օբյեկտը մարդու անձնական ազատությունըժն ապահովող հասարակական հարաբերություններն են:
Օբյեկտիվ կողմից մարդու առևանգումը բնութագրվում է այնպիսի գործողություններով, որոնք դրսևորվում են տուժողին գաղտնի կամ բացահայտ զավթելու, խաբելու կամ վստահությունը չարաշահելու միջոցով որևէ տեղում նրանմեկուսացնելու և այլ ձևերով: Մարդու առևանգումը հակաօրինական, դիտավորությամբ կատարվող ակտիվ գործողություն է, որի հետևանքով առևանգվածը զրկվում է իր` ազատ կամքով տեղաշարժվելու հնարավորությունից:
Հանցագործությունը համարվում է ավարտված նրան առևաբգելու պահից, անկախնրան պահելու տևողությունից:
Սուբյեկտիվ կողմից հանցագործությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցավորը գիտակցում է, որ ապօրինաբարառևանգում և մարդու կամքին հակառակ նրան տեղավորում է որևէ տեղ: Հանցագործության շարժառիթները տարբեր կարող են լինել` խանդ, վրեժ և այլն, սակայն հիմնականում առևանգումները կատարվում են շահադիտական դրդումներով:
Հանցագործության սուբյեկտ կարող է լինել 14 տարին լրացած, մեղսունակ անձը: Նախատեսվում են հանցագործությունը ծանրացնող հետևյալ հանգամանքները: Առևանգումը, որը կատարվել է`
1. նախնական համաձայնությամբ խմբիկողմից,
2. կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3. զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների օգնությամբ,
4. անչափահասի նկատմամբ,
5. ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6. երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
7. շահադիտական մղումներով,
8. նախկինում մարդուն առևանգելու համար դատապարտված անձի կողմից,
9. եթե անզգուշությամբ առաջացրել են մահ կամ այլ ծանրհետևանքներ,
10. եթե հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:

Նախնական համաձայնությամբ խմբի կողմից առևանգումն առկա է, երբ այն կատարվել է երկու կամ ավելի անձանց կողմից` նախապես համաձայնության գալով:
Կյանքի կամ առփղջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով առևանգումը ենթադրում է, որ տուժողի...
tracking img