Perestraxovaniya v armenii

  • 20 дек. 2010 г.
  • 2876 Слова
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախաբան
1. Վերաապահովագրության ձևերը
2. Վերաապահովագրության կազմակերպումը

Նախաբան

Վերաապահովագրությունը ապահովագրական գործունեության կազմակերպաիրավական ձև է, տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որի միջոցով ապահովագրողները, ընդունելով որոշակի ռիսկեր, դրանց մի մասը կամ ամբողջությամբ (հաշվի առնելով իրենց ֆինանսական հնարավորությունները) համաձայնեցված պայմաններովփոխանցում են այլ ապահովագրողների, որոնք կոչվում են վերաապահովագրողներ՝ նպատակ ունենալով ստեղծել առավել հաշվեկշռված ապահովագրական պորտֆել, ապահովել ապահովագրական գործառույթների շահութաբերությունը և իրենց ֆինանսական կայունությունը: Վերաապահովագրությունն այդ պարագայում հանդես է գալիս որպես ապահովագրողների կողմից ստանձնած ռիսկերի փոխանցման գործիք, այսինքն` ապահովագրողներն իրենց հերթին ևս մեկ անգամապահովագրում են ստանձնած ռիսկերը:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, վերաապահովագրությունը ապահովագրողի կողմից ապահովադիրների հանդեպ իր ստանձնած պարտավորությունների կամ դրա մի մասի ապահովագրումն է մեկ այլ ապահովագրողի (վերաապահովագրողի) մոտ, իսկ □Ապահովագրության մասին□ ՀՀ օրենքը սահմանում է, որ վերաապահովագրությունը մեկ ապահովագրողի կողմից, պայմանագրով որոշված պայմաններով, ապահովադրի նկատմամբ ունեցածիր ամբողջ պարտավորությունների կամ դրա մի մասի կատարման ռիսկի ապահովագրումն է մեկ այլ ապահովագրողի մոտ: Նման սահմանումներից հետևում է, որ օրենսդրական տեսանկյունից ապահովագրական գործունեությունը և վերաապահովագրական գործունեությունը նույնացվում են: Համաձայնվելով ՀՀ օրենսդրությամբ տրված վերաապահովագրության սահմանմանը, միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ վերաապահովագրությունը, հանդիսանալով ՀՀապահովագրական համակարգում տեղ գտած գործառույթների բաղկացուցիչ մաս, այդ համակարգում իր ունեցած դերի և նշանակության տեսանկյունից չի կարող դիտարկվել միայն պարզապես ապահովագրություն: Վերաապահովագրության միջոցով ապահովագրական ընկերություններն ապահովում են ապահովագրական գործառնությունների ֆինանսական կայունության, վճարունակության և շահութաբերության անհրաժեշտ մակարդակ: Վերաապահովագրությունում գործում է միևնույնապահովագրական ռիսկի վերաբաշխման սկզբունքը, որը համապատասխանաբար ապահովագրողներին հնարավորություն է տալիս ապահովագրության ընդունել անսահմանափակ քանակով և ծավալով ապահովագրական ռիսկեր: Վերաապահովագրության ժամանակ իրականացվում է ապահովագրված ռիսկի երկրորդային տեղաբաշխում:
Չնայած նրան, որ վերաապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրողն իր ստանձնած ռիսկերն ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ համաձայնպայմանավորվածության, փոխանցում է վերաապահովագրական ընկերություններին, այնուամենայնիվ, ապահովագրության պայմանագրով սահմանված ամբողջ ապահովագրության պատասխանատվության չափով ապահովագրողը անմիջականորեն պատասխանատվություն է կրում ապահովագրության պայմանագրեր կնքած ապահովադիրների նկատմամբ:
Ռիսկը, որը փոխանցվում է վերաապահովագրության, կոչվում է վերաապահովագրական ռիսկ, իսկ այդ ռիսկի վերաապահովագրության փոխանցման գործընթացը՝վերաապահովագրական ցեսիա: Միջազգային պրակտիկայում ապահովագրող/վերաապահովագրվողն (որը առաջնային ապահովագրության պայմանագրով ստանձնում է ռիսկեր և դրանց մի մասը կամ ամբողջությամբ փոխանցում վերաապահովագրության) անվանվում է ցեդենտ, իսկ վերաապահովագրողը՝ ցեսիոներ: Հաճախ լինում են դեպքեր, երբ վերաապահովագրողներն իրենց հերթին ընդունած ռիսկերն ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցում են մեկ այլ ապահովագրական/վերաապահովագրականընկերություններին: Այն գործընթացը, երբ վերաապահովագրողը վերաապահովագրության ընդունած ռիսկն ամբողջությամբ կամ մասնակի փոխանցում է մեկ այլ վերաապահովագրողի, անվանվում է ռետրոցեսիա, իսկ առաջին վերաապահովագրողը կոչվում է ռետրոցեդենտ, երկրորդ վերաապահովագրողը՝ ռետրոցեսիոներ: Գործնականում վերաապահովագրական շուկայի յուրաքանչյուր մասնակից տարբեր պայմանագրերով միաժամանակ կարող է հանդես գալ մի քանի դերերում միաժամանակ:Այստեղ որպես հետևանք տարբերում են ակտիվ և պասիվ վերաապահովագրության տեսակներ: Ակտիվ վերաապահովագրությունը ապահովագրական երաշխիքների վաճառքի կամ ծածկույթի տրամադըրման համար ռիսկերի ընդունումն է, այսինքն այն ռիսկերի ընդունումն է վերաապահովագրության: Պասիվ վերաապահովագրությունը պայմանավորվում է վերաապահովագրողներին ռիսկերի փոխանցմամբ կամ...
tracking img